Ներքին 1 տարի առաջ - 12:28 02-04-2025

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ տեղեկություններ էին ձեռք բերվել առ այն, որ ցինկապատ և պոլիմերային ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկերի, ջրատար խողովակների, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլների, անկյունակների և մի շարք շինարարական նշանակության արտադրանքների արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերությունն իրեն պատկանող առևտրի սրահներում չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, դուրս չի գրում համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի արդյունքում թերհայտարարագրում է իրացման իրական շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր:

Ստացված տեղեկությունն իրացնելու նպատակով՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-2024 թվականների ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն: Արդյունքում, չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 8.2 մլրդ. դրամի հարկեր։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով 2025թվականիի հունվարի 27-ին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարույթային գործողությունների շրջանակում, ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր։

Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են` դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու նպատակով։

ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-Ֆ հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար