ՆԳ նախարարը երեխայի է սպասում, արցախցիները իրավունք են ուզում, Գալյանի ձայնը դուրս չի գալիս․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը երեխայի է սպասում: Մայրական արձակուրդով պայմանավորված՝ ամիսներ անց Արփինե Սարգսյանը չի հաճախելու աշխատանքի: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Արփինե Սարգսյանին փոխարինող փնտրի»։

Արցախցիները հաջորդ շաբաթ նախատեսում են մեծ հանրահավաք իրականացնել: Այն ուղղված է լինելու արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը, Բաքվից գերիների վերադարձին, Արցախում գտնվող նյութական մշակույթի պահպանմանն ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը․ գրում է ժողովուրդ օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հարցազրույցներից մեկում խոսել է հայկական ֆուտբոլի մասին ու պնդել, որ արհեստականորեն հավաքված այդ միավորը, պարտավոր չէ հաղթել, ու որ ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ուշադրություն դարձնի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, կառուցի ակադեմիաներ, մարզադաշտեր եւ այլն։
Թորոսյանի այս հարցազրույցը խիստ զայրացրել է թե՛ ֆուտբոլային հանրությանը, թե՛ իշխանություններին։

Օրաթերթը նաև գրում է. «Մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպմանը Ազգային ժողով էր եկել նաեւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն ԱԺ-ի իրարանցումից հետո ծնողները այդպես էլ ո՛չ լսել են նախարարի ձայնը, ո՛չ էլ տեսել են նիստերի դահլիճից հեռանալուց հետո նրա վերադարձը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը Ազատության հրապարակում Արցախի քաղաքական, հասարակական մի խումբ գործիչներ վերջում հրապարակի մատույցներում նկատել են Վիտալի Բալասանյանին ու պարզաբանումներ պահանջել, թե ինչ էիր բանակցում ադրբեջանցիների հետ, որ վերջում Արցախն ընկավ:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա՝ այս անգամ ներկայացնելու իր ղեկավարած համակարգի 2024 թ․ հաղորդումը, որը, ըստ օրենքի, ԱԺ-ն քննարկում եւ ի գիտություն է ընդունում։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան