Ներքին 1 տարի առաջ - 12:10 31-03-2025

Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ իրեն մի քանի ժամ չեն թույլատրել ՀՀ մուտք գործել, քանի որ շատ ակտիվ մասնակցում է երկրի քաղաքական կյանքին։ Նա այդ մասին հայտնեց այսօր կայացած ասուլիսում։

Մարտի 28-ին Արա Աբրահամյանին մոտ 3 ժամ թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, նա գտնվում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի vip–գոտում։ Այնուհետև առանց որևէ բացատրության թույլատրեցին` ասելով` բարի գալուստ Հայաստան։

«Երևի պատճառն այն է, որ ես բավականին ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին և բարեգործություն եմ անում։ Երևի ինքը (հավանաբար նկատի ունի ՀՀ վարչապետին. խմբ.) որևէ մեկին մի խնձոր չի տվել, չի նվիրել։ Իսկ Արա Աբրահամյանը Հայաստանում մոտ 200 բնակարան է նվիրել փախստականներին»,– նշեց Աբրահամյանը։

Նա հիշեցրեց, թե ինչ բարեգործություններ է արել Հայաստանում` միաժամանակ ընդգծելով, որ ինքն է 100 %–ով ֆինանսավորում Ռուսաստանի հայերի միությունը։

Աբրահամյանը վստահ է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ գործողություններով ցանկանում է վախեցնել արտերկրում ապրող հայերին։

«Ես ոչինչ չեմ արել, որ վախենամ, իսկ ինքը պետք է վախենա, որովհետև, օրինակ, Սահմանադրություն է խախտել, երկրում անհասկանալի իրավիճակ է։ Նրա որևէ խոստում և ասած մինչ օրս չի կատարել։ Ասում էր` Ղարաբաղը մերն է, և վերջ, բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ Ղարաբաղին... բայց տեսեք` ինչ եղավ։ Ինքը չի ափսոսում, որովհետև ինքն էնտեղ դպրոց, մանկապարտեզ չի կառուցել, չի մասնակցել Ղարաբաղի կյանքին, սիրտ ու հոգի չի ներդրել։ Այնտեղ ես 6 մլն դոլարի ներդրում էի արել ու սպորտային դպրոց էի կառուցել, բայց կարող էի իմ ընկերներին, հարազատներին դա տալ, այնպես չէ, որ չէի կարող»,– ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը։

Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը Հայաստան է ժամանել տնտեսական միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի