Ներքին 1 տարի առաջ - 10:36 31-03-2025

Երևանում «Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս․ shamshyan.com

Մարտի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 13-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա 16 հասցեում գործող «Ռոսսիա մոլ» տոնավաճառի ոսկու սրահի 9-րդ տաղավարից անհայտ անձը գողացել է թվով 2 ոսկյա կանացի վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս:

Պարզվել է, որ տաղավարը պատկանում է Երևանի բնակիչ 47-ամյա Զեփյուռ Մ․-ին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է 30-ամյա Մարիամ Խ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան
20:49 Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը