Արտաքին 1 տարի առաջ - 09:55 30-03-2025

Թրամփը լիովին վստահ է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը կստանա Գրենլանդիան։

«Մենք կստանանք Գրենլանդիան, այո, 100 տոկոսով»,- պատասխանել է նա NBC News-ին տված հարցազրույցում այն ​​հարցին, թե վստահ է արդյոք այս նպատակին հասնելու հարցում։

Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ կան «լավ հնարավորություններ դա անելու առանց ռազմական ուժի», բայց, նա, այնուամենայնիվ, «ոչինչ չի բացառում»։

Հարցին, թե այդ քայլը ինչ ազդանշան կլինի աշխարհի համար, Թրամփն ասել է, որ իրեն չի հետաքրքրում։

«Ես չեմ մտածում դրա մասին: Ինձ դա չի հետաքրքրում: Գրենլանդիան բոլորովին այլ հարց է, խոսքը միջազգային խաղաղության, անվտանգության և ուժի մասին է»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Գրենլանդիայի մերձակայքում նավարկում են Ռուսաստանից, Չինաստանից և շատ այլ երկրներից նավեր, ուստի ԱՄՆ-ն չպետք է թույլ տա, որ «ինչ-որ բան տեղի ունենա, որը կվնասի աշխարհին կամ Միացյալ Նահանգներին»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը