Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:11 28-03-2025

Խայտառակություն է, երբ անչափահասների իրավունքները ոտնահարվում են քաղաքական նպատակներով. փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «araratnews. am լրատվական կայքը տարածել է մի տեսանյութ և վերնագրել. Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը աղջկան մերկացնում է, որ բռնաբարի:

Տեսանյութում երևում է ` ըստ ինձ անչափահաս տղայի դեմքը, ով հավանաբար հենց Ղուկասյանի եղբոր թոռն է:
Սա խայտառակություն է, երբ անչափահասների իրավունքները քաղաքական նպատակներով այս չափ ոտնահարվում են, որն անկասկած հետագայում ակնհայտորեն ազդելու է այդ տեսանյութում երևացող թե աղջկա և թե մնացածների կյանքի որակի վրա:

Գուցե շատերը կարծեն, թե շատ էլ լավ են արել, որ տարածել են, նման անչափահասներին հասնում է, ապա ես պետք է հակառակվեմ և ասեմ, որ այն ինչ հասնում է, հասնում է օրենքով և դրա համար գոյություն ունի սահմանված քրեական պատասխանատվություն, իսկ ընտրությունների ժամանակ նման բնույթի տեսանյութեր տարածելը իրականացվում է ոչ թե բարոյական պարսավանքի այլ բացառապես քաղաքական նպատակներով:

Միևնույն ժամանակ բաց է մնում մի շատ կարևոր հանգամանք, արդյո՞ք այս տեսագրությունը քրեական գործի նյութերից է տրամադրվել այդ լրատվականին:

հգ. Վարդան Ղուկասյան անձը առհասարակ ինձ համար ընդունելի չէ, սակայն նման բնույթի տեսագրություններ տարածողները քաղաքական դիվիդենտների համար, ոչնչով չեն տարբերվում նրանից և գտնվում են բարոյական և քաղաքական նույն խրամատում ինչ նրանք»...

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ