Արտաքին 1 տարի առաջ - 20:36 25-03-2025

Կրեմլը հայտարարություն է տարածել Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների արդյունքներով

Կրեմլը հայտարարություն է տարածել Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների արդյունքներով․

ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են մարտի 18-ից 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածներին հարվածելն արգելող մեխանիզմ մշակել՝ կողմերից որևէ մեկի չկատարման դեպքում պայմանագրի երկարաձգման և դուրս գալու հնարավորությամբ:

Նշվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների պայմանավորվածության համաձայն՝ ռուսական և ամերիկյան կողմերը պայմանավորվել են ապահովել «Սևծովյան նախաձեռնության» իրականացումը՝ Սև ծովում նավարկության անվտանգության ապահովումը, ուժի չկիրառումը և առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով թույլ չտալը։

ԱՄՆ-ն կնպաստի համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի եւ պարարտանյութերի արտահանման հասանելիության վերականգնմանը, ծովային փոխադրումների ապահովագրության արժեքի նվազեցմանը, ինչպես նաև ընդլայնել նավահանգիստների և վճարային համակարգերի հասանելիությունը նման գործարքներ իրականացնելու համար:

Ռուսաստանը և ԱՄՆ-ն ողջունում են երրորդ երկրների ծառայությունները, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում պայմանավորվածությունների իրականացմանը աջակցելուն: Ռուսաստանը և ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել կայուն և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը