Թրամփը և Պուտինը քննարկել են երեխաների հարցը, Հռոմի պապը սովորում է կրկին խոսել․ Միջազգային մամուլ

Մամուլ Արտաքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 11:00 24-03-2025
1․ Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժի գանձապահը հրաժարվել է տոմս վաճառել մի խումբ աղջիկների՝ պատճառաբանելով, որ նրանք չափից շատ շքեղ են հագնված և կարող են գումար վաստակելու նպատակով նկարահանում իրականացնել։ Թեև աղջիկները առանց տեսախցիկների էին, աշխատակցուհին ասել է, որ iPhone-ով էլ կարող են նկարահանել և նրանցից պահանջել է վճարել 110 դոլար կամ վերադառնալ ավելի հասարակ հագուստով։ Այս մասին գրում է Afisha Daily-ն։

2․ Ամերիկացի գրող Էշլի Սենթ-Քլերը, ով պնդում է, որ Իլոն Մասկի 13-րդ երեխայի մայրն է, դիմել է դատարան՝ պահանջելով պաշտոնապես հաստատել հայրությունը և նշանակել ալիմենտի չափը։ Նրա խոսքով՝ Մասկը ստիպել է թաքցնել հղիությունը, իսկ ծնվելուց հետո հրաժարվել է մասնակցել երեխայի դաստիարակությանը, մասին գրում է Vanity Fair-ը։

3․ TikTok սոցիալական հարթակը ջնջել է «chubby filter» անվամբ ֆիլտրը, որն արհեստական բանականության օգնությամբ մարդուն նկարում գիրացնում էր։ Օգտատերերը նշել են, որ այն ծաղրում է մարդկանց արտաքին տեսքը, նվաստացնում է գեր մարդուն և մարդու արժևորման չափանիշ դարձնում է նիհարությունը, գրում է New York Post-ը։

4․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեռ բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբից հետո։ Կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսի խոսքով՝ պապը խոսելու կարողությունը որոշ չափով կորցրել է, և փորձում է կկին սովորել խոսել։ Այս մասին գրում է Babel-ը։

5․ Սանկտ Պետերբուրգի հայտնի «Կրեստի» բանտը երկրորդ կյանք է ստանում․ այն վերածվելու է պետական IT կենտրոնի՝ 500 ծրագրավորողի համար։ Նախագծի հեղինակները վստահ են՝ նախկին բանտախցերը հիանալի միջավայր են կենտրոնացած աշխատանքի համար, գրում է Chelny-ն։

6. Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Վյաչեսլավ Կլույևը հայտարարել է, որ ժամանակակից ամուսնալուծությունների մեջ հիմնական մեղավորները կանայք են։ Նա պնդում է, որ ինտերնետը սովորեցրել է նրանց, թե ամուսնալուծությունից հետո անպայման կստանան երեխաների խնամակալություն, ալիմենտ և պետական նպաստներ, ինչի պատճառով կանայք ավելի հանգիստ են գնում ամուսնալուծության՝ չվախենալով հետևանքներից, գրում է CHP Russia-ն։

7․Հոլիվուդյան դերասան Չենինգ Թեյթումը հրապարակել է երեք լուսանկար, որտեղ ցույց է տալիս ՝ ինչպես է փոխվել իր մարմինը տարբեր դերերի համար։ Թեյթումը նշել է, որ նման արագ փոխակերպումները հնարավոր են դարձել շնորհիվ իր լավ գենետիկայի և փորձառու մարզչի , գրել է Page Six-ը։

8․ Իսլանդիայի անչափահասների հարցերով 58-ամյա նախարարը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ 23 տարեկանում նա երեխա է ունեցել 16-ամյա պատանուց։ Թեպետ Իսլանդիայում համաձայնության օրինական տարիքը 15 է, օրենքն արգելում է նման հարաբերությունները, երբ մեծահասակը իր դիրքով ազդեցություն ունի կամ գերակա է նրա նկատմամբ։ Այս մասին գրում է CNN-ը։


944 տարեկան հասակում մահացել է Կանզի անունով բոնոբո կապիկը, որը հայտնի էր իր ինտելեկտով և մարդկային հմտություններին մոտ կարողություններով։ Նրան գտել են անշնչացած մի քանի օր առաջ։ Կանզին կարողանում էր լսելով հասկանալ շուրջ 3000 բառ և օգտագործում էր մոտ 500 լեքսիգրամ՝ հատուկ նշաններ, որոնց միջոցով հաղորդակցվում էր մարդկանց հետ։ Այս մասին գրում է MSN-ը։


10 Քնի մասնագետները զգուշացնում են՝ փորի վրա քնելը վտանգավոր է առողջության համար: Այդ դիրքում պարանոցը ամբողջ գիշեր մնում է թեքված ու լարված վիճակում, ինչն առավոտյան կարող է առաջացնել ցավեր և մկանային լարվածություն։
Ըստ մասնագետների լավագույն դիրքը կողքի վրա քնելն է՝ հատկապես ձախ կողմի։ Այս մասին գրում է The Mirror-ը։

11․ Երգչուհի Լիզզոն հրապարակել է նոր լուսանկար, որտեղ երևում է, որ երգչուհին բավականին նիհարել է։
Մեկ տարի առաջ նա հայտարարել էր կարիերան ավարտելու մասին՝ նշելով, որ հոգնել է ավելորդ քաշի պատճառով իրեն հասցեագրված ծաղրանքից և քննադատությունից։ Այդ ժամանակից ի վեր Լիզզոն նիհարել է ավելի քան 45 կիլոգրամ, գրում է People-ը։


12․ Ռուսաստանի Օրլովսկի մարզում հղի դպրոցականները կստանան 1,300 դոլար։ Նախկինում այս աջակցությունը տրամադրվում էր միայն համալսարանների ուսանողներին: Այս մասին գրում է Business-ը։


13Իլոն Մասկը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ձանձրույթ է զգացել և որոշել է գդալների և պատառաքաղների միջոցով արվեստի գործ ստեղծել Թրամփի և նոր ընկերուհու առջև։ Այս մասին գրում է Times Now-ն։


14, Կանադայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն ապրիլի 28-ին։ Նորանշանակ վարչապետ Մարկ Կարնին հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին՝ նշելով, որ իրեն անհրաժեշտ է ուժեղ մանդատ՝ երկիրը ԱՄՆ նախագահ Թրամփի սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այս մասին գրում է BBC-ն։

15․ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայից տարված երեխաների վերադարձի հարցը։ Նրա խոսքով՝ սա կարող է դառնալ վստահության քայլ՝ պատերազմի ավարտի բանակցությունների համար ։ Այս մասին գրում է Barron’s-ը։







Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
22:53 Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա-ի ուղերձը
20:17 Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ Արսեն Թորոսյանի բռնության կոչը
21:25 Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան
19:54 Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Ալեն Սիմոնյան