Ներքին 1 տարի առաջ - 14:48 23-03-2025

Մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները բորբոքում են արցախցիների դեմ տրամադրություններ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել.
«Հարգելի հայրենակիցներ,
Ցավալիորեն արձանագրում ենք, որ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները բորբոքում են արցախցիների դեմ տրամադրություններ, ինչն, անշուշտ, դատապարտելի է։

Ժամեր առաջ, արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորվում են ընդգծված հետապնդումներ ու խտրական վերաբերմունք արցախցիների հանդեպ, ինչն, անշուշտ, անընդունելի է ու դատապարտելի։

Վկայակոչելով մի շարք ցցուն օրինակներ՝ փաստաբան Ռոման Երիցյանը կոչ է անում վաղը, ժամը 14:00-ին, հավաքվել բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն արցախցիների ոտնահարվող իրավունքների։

Ցույցը մեկնարկելու է Երևանի քննչական կոմիտեից (Մամիկոնյանց 46/5) և երթով շարունակվելու է մինչև Ներքին գործերի նախարարության շենք։

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդը»՝ իր համերաշխությունը հայտնելով Ռոման Երիցյանին, կոչ է անում բոլորին՝ միանալ երթին և մեր հռչակած մեծ հանրահավաքին ընդառաջ նույնպես բարձրաձայնել անարդար գործողությունների դեմ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում