Բոյկոտը Ալավերդու զավթման դեմ է․ մեր խմբակցության դավաճանների շնորհիվ մեզ զրկեցին մանդատներից
copy image url

Բոյկոտը Ալավերդու զավթման դեմ է․ մեր խմբակցության դավաճանների շնորհիվ մեզ զրկեցին մանդատներից

Ներքին 4 շաբաթ առաջ - 20:05 20-03-2025
«Օրենքով կարգը այնպես է, որ եթե 6 ամիս մեկ նստաշրջան չներկայանալու դեպքում արդեն իսկ հիմնավորմամբ կարող են ավագանու լիազորությունները դադարեցնել և դա կարող է անել ընդհանուր ավագանու հիսուն տոկոս ավելի ձայներով։ Այս պարագայում այդ ձայները ունենք, քանի որ մենք ունենք դավաճաններ մեր մեջ և այդ դավաճանների շնորհիվ կարողացան մեր լիազորությունները դադարեցնել։ Այդ դավաճանների միջոցով այն ժամանակ իշխանազավթումը իրականացրեցին։ Դավաճանները Սիմոն Զախարովը և իր հորաքրոջ աղջիկը Նարինե Թորոսյանն են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ալավերդի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արկադի Թամազյանը, անդրադառնալով իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցին։

Նրա խոսքով՝ բոյկոտն իրականացվում էր համայնքի ապօրինի զավթման դեմ։

«Մեր խմբակցությունը որպես այդպիսին օրինական չէր համարում համայնքի զավթումը, անօրինական էր, այդ իսկ պատճառով բոյկոտ էինք հայտարարել։ Դրա շնորհիվ է, որ կարողացան 1000-1200 ոստիկանական ուժերի միջոցով համայնքը իշխանազավթել։ Խոսքը դրա մասին է, որ ապօրինի գործողություն կատարեցին և համայնքը զավթեցին, այդ իսկ պատճառով քաղաքական ակցիա էր մեր չմասնակցելը և բացի դա մենք այդ իշխանազավթումը դատական համակարգով բողոքարկում ենք և հիմա դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն այդ իրավական գործընթացից, Թամազյանը պատասխանեց․ «Ամեն դեպքում սա քաղաքական գործընթաց է և այս իշխանության օրոք որևէ ակնկալիք չունենք։ Այս իշխանությունը պարզ է դատական համակարգը նույնպես քաղաքական որոշումենրի նկատմամբ իր դիրքորոշումն ունի, բայց քանի որ Սահմանադրական դատարան կդիմենք և կտեսնեննք նրո որոշումը, կիմանանք ինչ ենք անում»։

Թամազյանի պնդմամբ՝ իրենց խմբակցության ավագանու ցուցակի հաջորդական բոլոր համարները նույնպես իրենց դիմումի համաձայն դուրս են եկել ցուցակից։

«Այսինքն՝ այն ինչ արել է ՔՊ-ն, դա մեզ համար անընդունելի է և մենք չենք պատրաստվում որևիցէ ձևաչափով մասնակացել իրենց ապօրինություններին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Ալավերդի համայնքի ավագանին հերթական նիստում ձայների մեծամասնությամբ մանդատազրկեց քաղաքական բոյկոտ հայտարարած և ավագանու նիստերին չմասնակվող «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամներին: