Ներքին 1 տարի առաջ - 17:08 19-03-2025

Արտակ Բեգլարյանը Մեծ Բրիտանիայում խոսել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրի մասին

«Արցախ Միությունից» հայտնում են․

«Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 16-18-ը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հրավերով, ջատագովության մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում՝ քաղաքական ու կրոնական ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի կազմակերպմամբ՝ Բեգլարյանը հանդիպում է ունեցել բրիտանացի մի խումբ կրոնական առաջնորդների հետ: Մի շարք հանդիպումներ են կայացել նաև Լորդերի պալատում, ներառյալ՝ Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Բարոնուհի Քերոլայն Կոքսի և բրիտանացի այլ խորհրդարանականների հետ: Լորդերի պալատում հանդիպումների կայացմանն աջակցություն է ցուցաբերել նաև Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:

Արտակ Բեգլարյանը հանդիպումների ժամանակ ներկայացրել է հայ պատանդների վիճակն ու ազատ արձակման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ բավարար միջազգային ճնշում է անհրաժեշտ՝ ապահովելու համար ադրբեջանական շինծու դատավարության ու խոշտանգումների ենթարկվող հայ պատանդների ազատ արձակումը: Նա համապարփակ կերպով ներկայացրել է նաև Արցախի ժողովրդի ցեղասպանության ու բռնի տեղահանման հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության վերացման ադրբեջանական քաղաքականությունը և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Թեմի առաջնորդի գլխավորությամբ՝ մի շարք հանդիպումներ են կայացել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բացի Արցախի ժողովրդի ու հայ պատանդների իրավիճակի ներկայացումից՝ նրանց հետ քննարկվել են նաև միասնական նպատակների շուրջ համագործակցության հնարավորությունները: Բեգլարյանը հատուկ երախտագիտություն է հայտնել Հովակիմ Սրբազանին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ ցուցաբերվող շարունակական հոգածության և տվյալ այցի կազմակերպման համար»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ