Ուղիղ եթեր
4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ Ժողովուրդ
copy image url

4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ Ժողովուրդ

Մամուլ 4 շաբաթ առաջ - 08:00 19-03-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիները, ըստ քաղաքացիության երկրի եւ կարգավիճակի տրման հիմքի, դասակարգվում են հետեւյալ կերպ. Հնդկաստան՝ 1 349 անձ, Ռուսաստանի Դաշնություն՝ 1 165 անձ, Իրան՝ 550 անձ, Հորդանան՝ 172 անձ, Շրի Լանկա՝ 148 անձ։

ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 4 հազար 439, որոնցից 747 անձի դեպքում որպես հիմք համարվել է ձեռնարկատիրական գործունեությունը, 1 հազար 351-ի դեպքում՝ ընտանիքի հետ միավորվելը (Պայմանավորված ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելու, կամ ՀՀ քաղաքացու/ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը/ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելու հանգամանքներով), 2 հազար 313-ի դեպքում՝ ուսումը, 28-ի դեպքում՝ ազգությամբ հայ լինելը։

Հարկ է նշել նաեւ, որ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, 2025 թվականի հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 342 հազար 460 անձ, որոնցից միայն 167 հազար 798-ն է եղել ՀՀ փաստաթղթերով։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա հարկ է նշել, որ նախորդ տարի հունվարին ՀՀ մուտք գործած անձանց թիվը կազմել է 326 հազար 252։ Ստացվում է, որ 2025 թվականի հունվարին 16 հազար 208 անձ ավելի է այցելել Հայաստան նախորդ տարվա համեմատ։

Համաձայն նույն տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունից ելք է կատարել 339 հազար 773 անձ, որից միայն 144 հազար 103-ն են եղել ՀՀ փաստաթղթերով։ Այսինքն՝ ՀՀ-ից ելքերի եւ ՀՀ մուտքերի ընդհանուր հաշվեկշիռը կազմում է 2 հազար 687 մարդ, ստացվում է, որ մուտքերի թիվը 2 հազար 687 մարդով ավելի է»:

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
23:35 Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիամցը չեք նայում․ Սեյրան Օհանյան
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
10:19 ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
09:50 «Թալանի վերադա՞րձ»․ Հովիկ Աբրահամյանը շարունակում է ապրել Մոնումենտի իր դղյակում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին