Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:12 19-03-2025

Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 16-ին, Վարչապետի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա ազատումից հետո մինչ օրս վարչության պետի պաշտոնը 2 ամիս է, ինչ թափուր է։

ՀՀ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ վարչության պետ են ցանկանում նշանակել ոչ թե դատախազության կադրերից մեկին, այլ «դրսից բերված մասնագետի», որը առնչություն չունի դատախազության հետ։ Եվ հենց այս հանգամանքը ապօրինի գույքի բռնագանձման գործը քննող դատախազների շրջանում խռովությունների պատճառ է դարձել, ու չի բացառվում, որ առաջիկայում ազատումներ լինեն դատախազությունից:

Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանի «հատիկ-հատիկ» ակցիաների կոնտենտը ապահովելու համար, իրավապահ համակարգը ծառայեցնում է ապօրինի ծագման գույքի վերադարձի շոու ծրագրին, ինչին արդեն «ներսում» սկսել են դիմադրել դատախազները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջում էլ այս նույն վարչությունից աշխատանքից ազատման դիմում գրեց դատախազ Գեւորգ Քոչարյանը, ով օրերս նշանակվեց ՀՀ արդարադատության փոխնախարար:

Ի պատասխան այս իրավիճակի՝ դատախազությունից նշեցին, որ 2025 թվականի փետրվարի 27-ին դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի թափուր հաստիքին եւ վարչության պետի տեղակալի նոր ստեղծված հաստիքին նշանակում կատարելու նպատակով բաց մրցույթ կազմակերպելու մասին» հայտարարությունը: Մրցույթի արդյունքների հիման վրա էլ տեղի կունենա նշանակումը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ