Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:31 18-03-2025

Փիարի իրական կողմը․ Փակ շուկայի գետնանցումը կրկին կեղտի մեջ կորած է

Երևանում ստորգետնյա անցումների վիճակը մշտապես խնդրահարույց է: Որոշ անցումներ պարզապես քանդվում են ու մնում այդպես, առանց վերանորոգման, իսկ մյուսներում, կարծես, խնդիրներին ժամանակավոր լուծումներ են տալիս՝ առանց երկարաժամկետ պլանի։

Համալիրի ստորգետնյա անցումը քանդել են, սակայն վերականգնման աշխատանքներ չեն կատարվում, ինչը վտանգավոր է անցորդների համար։

Սուրբ Սարգիս եկեղեցու ստորգետնյա անցումը լուսավորվում է միայն առավոտյան, իսկ երեկոյան մնում է մթության մեջ՝ ստեղծելով ոչ միայն անհարմարություն, այլև անվտանգության խնդիր։

Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի ստորգետնյա անցումը պարզապես վերածվել է աղբանոցի՝ փակ երկնքի տակ։

Այսօր՝ մարտի 18-ին, Oragir.News-ը այցելեց Փակ շուկայի ստորգետնյա անցում՝ արձանագրելով տարածքի անմխիթար վիճակը:

Հատակն այնքան կեղտոտ էր, որ դժվար է հիշել, թե երբ է այն վերջին անգամ մաքրվել։ Անցումի պատերը ևս վնասված էին ու անխնամ։

Երևում էր նաև, որ այն շատ քաղաքացիների համար ծառայում է նաև որպես հասարակական զուգարան: Որտե՞ղ է քաղաքային իշխանությունների ուշադրությունը:

Երևանի ղեկավարությունը տարիներ շարունակ անտեսում է այս խնդիրը՝ վերանորոգման խոստումներով, որոնք երբեք չեն իրականացվում:

Քանդելն ու թողնելը լուծում չէ, իսկ քաղաքի կենտրոնում գտնվող ստորգետնյա անցումները թողնել այս վիճակում՝ պարզապես անփույթ և անպատասխանատու մոտեցում է։

Քաղաքային իշխանությունները պարտավոր են ոչ միայն ապահովել պատշաճ մաքրություն, այլև վերջապես ընդունել, որ ստորգետնյա անցումները քաղաքի մի մասն են, և դրանց խայտառակ վիճակն ուղղակիորեն խոսում է կառավարման անփույթ մեթոդների մասին։

Եթե քաղաքային իշխանությունները շարունակեն անտարբեր մնալ, քաղաքացիները ստիպված են լինելու ոչ թե ստորգետնյա անցումներ օգտագործել, այլ դրանք շրջանցել՝ նախընտրելով վտանգավոր երթևեկելի հատվածները։

Հիշեցնենք, որ Փակ շուկայի անցումը եղել է ներկայիս քաղաքապետի՝ Տիգրան Ավինյանի փիար գործիքներից մեկը, նա ժամանակ առ ժամանակ այցելում էր նշված գետնանցում, հետևում շինարարական աշխատանքներին և տեսանյութեր տարածում այնտեղից։

Շահագործման հանձնելուց հետո բազմիցս ականատես ենք եղել, որ գետնանցումը կեղտի մեջ կորած է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին