Ներքին 1 տարի առաջ - 13:57 18-03-2025

Այս պահին մենք աշխատում ենք Սահմանադրության տեքստի վրա․ Սրբուհի Գալյան

«Այս պահին մենք աշխատում ենք Սահմանադրության տեքստի վրա: Ես տեքստի վերաբերյալ չեմ ասելու որևէ բան մինչ այն պահը, երբ դեռ տեքստը հրապարակված չէ, որպեսզի հետո խնդիրների առաջ չկանգնենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Գալյանի խոսքով՝ պրոդուկտը հրամցնելուց առաջ պետք է այդ պրոդուկտը պատրաստ լինի, որ նոր հրամցնես հանրության դատին. «Սահմանադրությունն ընդունելու կամ չի ընդունելու ժողովուրդը: Այս պահին որոշակի չէ որևէ բան՝ կապված Սահմանադրության նոր բովանդակության հետ: Մեր վարքագիծը և գործելաոճը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որպեսզի մեր երկրում հաստատվի խաղաղությունը և զարգանա անվտանգային միջավայրը: Մենք բաց ենք, թափանցիկ ենք և ամեն ինչ կոմունիկացնում ենք, Սահմանադրության հետ կապված, երբ աշխատանքները հասցնենք ինչ-որ փուլի, որից հետո կարող ենք կոմունիկացնել կատարված աշխատանքը հանրության հետ, մենք դա իհարկե, կանենք: Սահմանադրության միակ տերը ժողովուրդն է և ժողովուրդն է ընտրելու ունենալ իքս Սահմանադրություն, թե՝ ոչ»:

Նախարարն ընդգծեց, որ Սահմանադրությունը փոխելու միտքը եղել է նախկինում. «Սահմանադրության նոր հայեցակարգի հետ կապված աշխատանքները սկսվել են 2019 թվականից և մեր խնդիրն է ունենալ այնպիսի Սահմանադրություն, որը ժողովրդի կողմից ընդունված կլինի: Մենք այն երկիրն ենք և այն Կառավարությունը, որը միտված է խաղաղության վերջնական հաստատմանը, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ի վերջո այդ խաղաղությունը հաստատվի և մեր քաղաքացիներն ապրեն անվտանգային և կայուն միջավայրում»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան