copy image url
Մամուլ Արտաքին 8 ամիս առաջ - 11:03 18-03-2025

ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին ուզում են պաղեստինցիներին տեղափոխել Գազայից․ CBS

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են 1.8 միլիոն պաղեստինցիներին Գազայից տեղափոխելու ծրագիրը։ Ըստ տեղեկությունների՝ պաղեստինցիներին առաջարկվում է վերաբնակեցնել Սիրիայում, Սոմալիում և Սուդանում։ մասին գրում է CBS-ին։

Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել այդ երկրների ղեկավարների հետ՝ նման որոշումը քննարկելու համար։

Գաղափարը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել․ արաբական պետությունները, ՄԱԿ-ը և ամերիկացի քաղաքական մի շարք գործիչներ այն անվանել են էթնիկ զտման փորձ: