Ուղիղ եթեր
Google–ի ռուսական մասնաճյուղը սնանկ է ճանաչվել․ RIA  
copy image url

Google–ի ռուսական մասնաճյուղը սնանկ է ճանաչվել․ RIA  

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 10:35 18-03-2025
Google-ի ռուսական մասնաճյուղը Ռուսաստանում սնանկ է ճանաչվել։ Հեռուստաալիքներին Google-ի ռուսական ստորաբաժանման պարտքի չափը կազմել է աստղաբաշխական 1 սեկստիլիոն դոլար։

Այս մասին հայտնել է սնանկության գործով կառավարիչ Վալերի Տալյարովսկին, գրում է RIA-ն։

Նրա խոսքով՝ սնանկության գործով պահանջների գրանցամատյանում արդեն մուտքագրվել է 20 զրո ունեցող թվի չափով պարտքը, որը հսկայական թիվ է, և այդքան գումար նույնիսկ ողջ Ռուսաստանի բյուջեում չկա։ Ընդհանուր առմամբ ցուցակը պարունակում է 18 պահանջ 16 պարտատերերից։

Ամենից շատ դիտված