Ներքին 1 տարի առաջ - 17:25 17-03-2025

Ասֆալտած փողոցները ցուցադրելով՝ Փաշինյանը համոզում է, որ մինչև 2018-ը մարդիկ անտառներով էին քայլում

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը սկսել է նոր արշավ՝ այցելելով տարբեր համայնքներ և ներկայացնելով բարելավման աշխատանքներ։ Նա նախ գնացել էր Դսեղ, որտեղ ցուցադրել է նոր վերանորոգված կամուրջը, այնուհետև այցելել Իջևան և անձամբ քայլելով ցույց տվել նոր ասֆալտապատված փողոցները։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը այս գործողությունները բնորոշեց որպես PR տեխնոլոգիա, որը, սակայն, իրավիճակին չի համապատասխանում։ Նրա խոսքով, երբ երկիրը պատերազմական վիճակում է, խաղաղության համաձայնագիրը չի կնքվումլ, նման քարոզչական քայլերը ազդեցություն չեն թողնում։ Ով աջակցում էր Փաշինյանին, մինչ այդ էլ էր աջակցում, իսկ ով չէր ընդունում նրան, չի փոխելու իր դիրքորոշումը։

Նման տեխնոլոգիաներով ընտրազանգվածի ավելացումը Փաշինյանի համար այլևս անհնար է։ Սա ավելի շատ գյուղապետի մակարդակի գործունեություն է,օրինակ գյուղի վերանորոգման աշխատանքներին հետևելը, քան երկրի ղեկավարի։ Եթե ոչինչ չի արվել, ապա նման քայլերով փորձում են ցույց տալ, որ գոնե ասֆալտապատում է իրականացվել։ Նման մոտեցմամբ փորձում են համոզել, թե Հայաստանում ասֆալտապատման գործընթացը սկսվել է 2018 թվականից, իսկ մինչ այդ, կարծես, մարդիկ անտառներով էին քայլում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը