Ներքին 1 տարի առաջ - 23:12 15-03-2025

Սրանք նույնիսկ իրենց ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ են հայրենիք ուրանալ. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի հետ կեղծ հաշտությունից խոսող Ադրբեջանը, որպես «բարի կամքի» դրսևորում պահանջում է իրեն հանձնել այն անձանց, որոնց անունը Բաքվում ընթացող «դատավարության» մեղադրանքում հնչեցվել է: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ի՞նչ կլինի, եթե օրվա իշխանությունը կամ դրա պարագլուխը ԱԺ ամբիոնից կամ լայվի միջոցով հայտարարի, որ եթե ադրբեջանական ցանկի առաջին հորիզանականներում գտնվող Սերժ Սարգսյանին կամ մյուս գործիչներին չհանձնենք, ապա ինչպես իրենք են սիրում հասարակությանը շանտաժի ենթարկել, պատերազմ կսկսի:

Սրանք նույնիսկ իրենց ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ են հայրենիք ուրանալ կամ Ցեղասպանություն ժխտել, ուր մնաց որևէ մեկը վստահ լինի, որ իրեն այս կամ այն պահանջի դեպքում չեն հանձնի Ադրբեջանին:

Հայաստանում որևէ քաղաքացի` Փաշինյանի համար ինքնահրկիզվողից մինչև զինվորական, որևէ վստահություն չի կարող ունենալ, որ մի օր իր «գլուխը չեն ուտի»` Հովիկ Աղազարյանն ու իր կողքի նստողը վկա:

Դա կլինի թշնամուն հանձնելո՞վ, հայրենազրկելո՞վ, թե՞ ազատությունից զրկելով, արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան