copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:16 14-03-2025

Երևանում 39-ամյա վարորդը «BMW X6»-ով բախվել է քարե պարսպին ու գազատար խողովակին․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արմենակյան փողոցում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Ե․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: