Ներքին 1 տարի առաջ - 15:06 13-03-2025

Միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում. Արարատ Միրզոյանը հունից դուրս եկավ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կրկին հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։

Լրագրողներից մեկի հարցը, թե «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», Միրզոյանին հունից հանեց։

«Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»,- ասաց ԱԳ նախարարը։

Լրագրողն էլ Միրզոյանին ասաց. «Շնորհքը Ձեր արա՞ծն է, որ ձեռքը գրպանը դրած եք պատասխանում»։

Միրզոյանը ամոթանք տվեց լրագրողներին, լրագրողներն էլ ասացին՝ «ամոթ Ձեզ»։

«Երբ ձեզնից որևէ մեկն ասում է՝ մենակ թուրք գործընկերների՞ն եք պատասխանում, ես իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք»,- հավելեց Միրզոյանն ու հեռացավ։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել