ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Սուջան իր վերահսկողության տակ վերցնելու մասին
copy image url

ՌԴ ՊՆ-ն հայտնել Է Սուջան իր վերահսկողության տակ վերցնելու մասին

Արտաքին 1 ամիս առաջ - 14:15 13-03-2025
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Կուրսկի մարզի Սուջա բնակավայրի, ինչպես նաև այդ տարածաշրջանի ևս երկու բնակավայրի ռուսական զորքերի վերահսկողության տակ անցնելու մասին:

«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել են Մելովոյ, Պոդոլ և Սուջա բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Սուջան Կուրսկի մարզի Սուջանսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքն ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է գտնվում 2024 թվականի օգոստոսից։