Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ․ Ժողովուրդ
copy image url

Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ․ Ժողովուրդ

Մամուլ 2 ամիս առաջ - 07:23 13-03-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը շուրջ 1,5 ամիս կալանավորվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ում գործող պաշտոնյաներից մեկը, որ ցուցմունք է տվել Տիրան Խաչատրյանի դեմ, 2021 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Արտակ Բուդաղյանն է։

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատավարությունը։ 53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուլթանլիի եւ Արաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար: Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում: «Այն, ինչի հիման վրա եզրահանգումներ են արվել, զինվորական մասնագիտական որակումներից դուրս են: Չի կարելի ոչ մասնագիտական՝ ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ, եզրահանգումներ անել եւ նմանատիպ եզրահանգումները դատարան ներկայացնել որպես մեղադրանք», – դատարանում հայտարարել էր Տիրան Խաչատրյանը:

Գեներալ-լեյտենանտի պաշտպանը պնդում է, որ Հարավային խմբավորման հրամանատարությունը ստանձնած Խաչատրյանը 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ ադրբեջանական զորքերի հարվածից հետո, Ալփաշայում կապի հնարավորություն չի ունեցել հատուկ նշանակության զորքերի հետ, որպեսզի նրանց հրահանգեր զբաղեցնել բաց մնացած հատվածը: Իսկ այդ օրը զոհվել էին հրամանատարն ու հրամանատարի տեղակալը:

Խաչատրյանը զեկուցել է, որ կապի հնարավորություն չունի, նրան հաղորդել են, որ կապ չեն կարող ապահովել, ինչից հետո գեներալ-լեյտենանտը դարձյալ փորձել է կապի դուրս գալ հատուկ նշանակության բրիգադի հետ, բայց էլի ապարդյուն։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը բանակային սխրագործությունների համար ազգային հերոսի կոչում տվեց եւ հիմա էլ դատապարտում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել

Ձեզ գուցե հետաքրքրի