Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 11-03-2025

Իհարկե, լուրջ խնդիր է․ հարցում՝ օրենքի խախտումով քարոզարշավ սկսելու մասին

Մարտի 30-ին՝ Գյումրիում և Փարաքարում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Օրերս Նիկոլ Փաշինյանն այցելեց Գյումրի և Փարաքար։

Ընտրություններին նախորդող շրջանում, երբ դեռ նույնիսկ օրենքով սահմանաված կարգով չի սկսվել նախընտրական քարոզարշավը, Նիկոլ Փաշինյանի այս այցելությունները շատերի կարծիքով՝ օրենքի խախտումով նախընտրական քարոզարշավ են։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ լու՞րջ խնդիր է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանն օրենքը խախտելով քարոզարշավ է սկսել»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ դա լուրջ խնդիր է։ Որոշ քաղաքացիներ էլ դա որակեցին սխալ քայլ։ Քաղաքացիներից մեկը ասաց, որ դա չափազանց լուրջ խնդիր է։

«Իհարկե լուրջ խնդիր է։ Արցախը հանձնեց, ստրատեգիական բոլոր բարձրունքները հանձնեց, ժողովրդին թալանեց մինչև վերջ։ Բանակը կրճատեց, պաշտպանունակությունը վերացրեց։ Նիկոլ Փաշինյանը որ օրենքն է պահում»,- պատասխանեց նա։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի քայլը սխալ է։

«Սխալ է։ Քանդեց ամբողջ հանրապետությունը։ Առաջին նախագահը լավ էլ բնութագրել ա՝ ազգակործան, պատուհաս։ Պետք է ամբողջ ազգը ոտքի կանգնի, փոխի, որպեսզի չկործանվի էս մնացած մեր հայրենիքը»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա