Արտաքին 1 տարի առաջ - 21:14 11-03-2025

Թրամփը Tesla կգնի՝ ի նշան Մասկին աջակցության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։

«Ես վաղն առավոտյան պատրաստվում եմ գնել բոլորովին նոր Tesla՝ ի նշան վստահության և աջակցության իսկապես մեծ ամերիկացի Իլոն Մասկի: Ինչո՞ւ նա պետք է պատժվի այն բանի համար, որ գործի է դնում իր հսկայական հմտությունները, որպեսզի օգնի ԱՄՆ-ն կրկին հզոր դարձնել»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Նա ուղերձ է հղել հանրապետականներին, պահպանողականներին և բոլոր ամերիկացիներին՝ նշելով, որ Իլոն Մասկն անում է ամեն ինչ ազգին օգնելու համար և կատարում է «ֆանտաստիկ աշխատանք»:

«Սակայն արմատական ձախ խելագարները, ինչպես հաճախ, փորձում են անօրինական կերպով և դավադրաբար բոյկոտել Tesla-ն՝ աշխարհի մեծ ավտոարտադրողներից մեկին, Իլոնի «երեխային», որպեսզի հարձակվեն և վնաս հասցնեն Իլոնին և այն ամենին, ինչի համար նա պայքարում է։ Նրանք փորձեցին դա անել ինձ հետ 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն ի՞նչ ստացվեց»,- նշել է Թրամփը:

Մասկի Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) գործողությունները, ուղղված կառավարական ապարատի կրճատմանը, ԱՄՆ-ում Tesla-ի դեմ բողոքի ակցիաների պատճառ են դարձել։ Մասկի կարողությունը Tesla-ի բաժնետոմսերի զգալի անկումից հետո ընդամենը մեկ օրում նվազել է 8,8 միլիարդ դոլարով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը