Ներքին 1 տարի առաջ - 10:12 11-03-2025

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Եղեգնաձորի մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում գտնվող մասնաճյուղը։ Նարեկացու փողոց 3/4 հասցեում գտնվող Բանկի երկհարկանի մասնաճյուղն իր հաճախորդներին է ներկայանում բրենդին համապատասխան գույներով կահավորված և տեխնիկապես վերազինված սրահներում։

Ֆասթ Բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղի կառավարիչ Գեղամ Վարդանյանն ասել է․ «Այստեղ մեր հաճախորդներն ավելի հարմարավետ պայմաններում կկատարեն իրենց բանկային գործարքները։ «Եղեգնաձոր» մասնաճյուղը համալրել ենք նոր ու ավելի ժամանակակից տեխնիկայով, ինքնասպասարկման սարքերով։ Պատրաստ ենք մեր հաճախորդներին սպասարկել 24/7 գրաֆիկով և տրամադրել մրցունակ բանկային ծառայություններ։ Սիրով սպասում ենք բոլորին»։

Ֆասթ Բանկը շարունակում է բանկինգը դարձնել թափանցիկ, պարզ, հասանելի և վստահելի։ Ժամանակակից լուծումների միջոցով ապահովում է բարձրակարգ սպասարկում։ Թվային հարթակների զարգացմանը զուգահեռ Ֆասթ Բանկը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը Հայաստանի բոլոր մարզերում։

Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ