Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:08 10-03-2025

«Նոր տարի» հենակետը ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով հանձնվեց Ադրբեջանին

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադրբեջանին։

2024 թվականին սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնվեցին Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի սահմանամերձ տարածքներում գտնվող, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր։Սահմանազատման գործընթացով «Նոր տարի» հենակետը մնում էր Հայաստանի տարածքում, ծառայելու էր Հայաստանի պաշտպանությանը։ Սակայն այդ հենակետում ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով, իրականում Հայաստանի իշխանության և զինվորական հրամանատարության անպատասխանատվության հետևանքով, այդ հենակետը հանձնվեց Ադրբեջանին, այդ մարտական դիրքում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Բարձր դիրք ունեցող այդ հենակետը վերահսկում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկությունը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան