copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:03 09-03-2025

Մանե Թանդիլյանը հիվանդանոցից կրկին վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը

Ազատության հրապարակում Ադրբեջանում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրով հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հիվանդանոցից կրկին վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։

Ինչպես Sputnik Արմենիա-ին պատմեց ականատեսներից մեկը, Թանդիլյանը եկել է Մեսրոպ Առաքելյանի ուղեկցությամբ։

Հիշեցնենք՝ Մանե Թանդիլյանի վիճակը կրկին վատացել էր, նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։