Ներքին 8 ամիս առաջ - 18:05 08-03-2025

Սանահին կայարանի կոյուղու խնդրով ոչ ոք չի զբաղվում 

Սանահին կայարանի 2-րդ շենքին հարակից հենապատից կենտրոնական ճանապարհ լցվող կոյուղաջրերի հարցը սրվում է օրերը տաքանալու հետ։

Քաղաքի այս թաղամասը չի օգտվում «Վեոլիա ջուր» ընկերության ծառայությունից, ու այս պարագայում սպասարկող կազմակերպություն չկա։

Կոյուղաջրի այս վթարը տարիներով չի լուծվում, թաղամասը կոյուղաջրերից, հակասանիտարական վիճակից ազատելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում նաեւ տեղական իշխանությունը։