Մամուլ 1 տարի առաջ - 07:50 08-03-2025

Ավինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է արժեցել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանում մարտի 1-ին եւ 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ «Երեւանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանի եւ հպարտ հարկատու քաղաքացու համար արժեցավ 54 մլն 991 հազար (գրեթե 55 մլն) դրամ, որը համարժեք է 140 հազար դոլարի։

Քաղաքապետարանից միջոցառմանն ընդառաջ հայտնել էին, որ մարտի 1-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ, իսկ մարտի 2-ին տոնավաճառին զուգահեռաբար կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Լավ էլի», Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան, «Ջազ քնեքշն» եւ «Նեմրա» խմբերը։

Միջոցառման ընթացքում կազմակերպվել էին պանելային քննարկումներ, նաեւ ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից եւ դասական հեղինակների ստեղծագործություններ էին կարդում հայտնի եւ տաղանդավոր դերասաններն ու արտիստները։

ՀՀ Պետական գնումների կայքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կնքված պայմանագրի համաձայն՝ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրվել է 17 վրան, որոնք վարձակալությամբ են տվել գրքավաճառներին։
Այս միջոցառման համար անգամ 28 հատ հատուկ պահարաններ են պատրաստվել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը