Ուղիղ եթեր

Եղիշե Կիրակոսյանի բացատրությունը, Դավիթ Մանուկյանի խիզախությունը, Ավինյանի հոր դեմ հայցը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:45 06-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 6-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հեռանում է։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը», - գրել է նա։ Կիրակոսյանը նշել է, որ ցանկանում է «առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը»։ Նա երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար, շնորհակալություն հայտնել պետական համակարգի բոլոր գործընկերներին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին և հույս հայտնել, որ «գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը 6-րդ օրն է շարունակում է հացադուլն Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների։ Թանդիլյանի ինքազգացողությունը երեկվա համեմատ լավ է։ «Ազատության» հետ զրույցում նա այսօր ասաց, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։ Նախօրեին նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, հետազոտվել ու չնայած բժիշկների հորդորներին՝ հրաժարվել էր դադարեցնել հացադուլն ու վերադարձել էր Ազատության հրապարակ: Թանդիլյանն այսօր ասաց, որ իր պահանջները չեն փոխվել։ Նա մարտի 1-ին հացադուլը սկսեց նաև Ռուբեն Վարդանյանին խնդրանքով՝ «դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։ Փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վարդանյանն աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր փոխանցել, իր նկատմամբ դատական ֆարսի վրա:

Ազգային ժողովն այսօր ձայների 58 կողմ, 2 դեմ, 17 ձեռնպահ հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունեց խաղային ոլորտի տուրքերից մեկը բարձրացնելու նախագիծը։ Նախագծի ընդունմանը կողմ էր իշխանական խմբակցությունը, ձեռնպահ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, դեմ էին «Քաղաքացիական պայմանագրից» դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Խաղային բիզնեսն այժմ վճարում է շահութահարկ և երկու տիպի տուրք: Տուրքերից մեկը գործունեության լիցենզիայի համար է՝ տարեկան անփոփոխ 600 միլիոն դրամ է, իսկ մյուս տուրքը հաստատուն գումար չէ, կապված է խաղադրույքների ծավալի հետ՝ որքան շատ են խաղադրույքները, այնքան մեծ է ստացվում նաև տուրքը: Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող օրինագծով առաջարկվում է նախ՝ 2025 թվականի համար կրկնապատկել խաղադրույքների ծավալի հետ կապված տուրքը. այսինքն՝ ամեն 50 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար տոտալիզատորները պետք է վճարեն 100 միլիոն դրամ 50-ի փոխարեն, իսկ օնլայն կազինոները 100 միլիարդ խաղադրույք ներգրավելու համար ապրիլի 1-ից 350 միլիոն դրամ պետք է վճարեն 175 միլիոնի փոխարեն: Հաջորդող տարիներին՝ մինչև 2028 թվականը օրինագծով տուրքը կեռապատկվի, կքառապատկվի և կհնգապակտվի, եթե մինչ այդ խաղային օրերատորը չսկսի իր աշխատանքը:


«Գյումրիում այս ընտրություններն ավելի մրցակցային ու լարված են լինելու, քան 2021-ի ընտրությունները։ Մրցակցային լինելը պայմանավորված չէ մասնակից քաղաքական ուժերի թվով»,-անդրադառնալով մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին՝ նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն էլ է մասնակցում ընտրություններին։ Սուրենյանցի խոսքով՝ եթե քաղաքացիները Գյումրիում չեն ուզում ունենալՔՊ-ական իշխանություն, ապա բացի ՔՊ-ից չպետք է քվեարկեն ևս երկու ուժի։ «Ընտրողները, որոնք չեն ուզում ՔՊ-ի հաղթանակը պետք է զգուշանան երկու ուժերից՝ խոսքը Եվրոդաշինքի մասին է, որը առաջադրել է Լևոն Բարսեղյանի թեկնածությունը։ Նրա դեմ անձնական ոչինչ չունեմ, բայց դաշինքի առանցքային կուսակցությունը Երևանի քաղաքային իշխանության մեջ ՔՊ-ի կոալիցիոն գործընկերն է։ Հնարավոր չէ Երևանում լինել ՔՊ-ի կոլալիցիոն գործընկերը, Գյումրիում հանդես գալ ընդդիմադիր դիրքերից։ Ընտրողը, որ չի ուզում ունենալ ՔՊ-ական իշխանություն, չպետք է քվեարկի այս դաշինքին ու Արտյոմ Թումանյանին, որը առաջադրվել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության կողմից»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Գեներալ Ռուդիկ Բակինսկի», կամ ես եմ Ռուդիկը
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
14:09 Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ
16:25 Ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստով գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը
13:10 59 երթուղին այլևս չի սպասարկելու քասախցիներին. բնակիչների պահանջը մերժվել է
14:17 Վարդան Ղուկասյանն ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ․ Պետրոս Ղազարյան