Հայաստան-Արցախ Երիտասարդական միությունը հայտարարում է մրցույթ
copy image url

Հայաստան-Արցախ Երիտասարդական միությունը հայտարարում է մրցույթ

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 11:50 06-03-2025

Մրցույթի հրավեր
Այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը, որին զգալի մասնակցություն են ունեցել հարյուր հազարավոր հայեր՝ Հայաստանից, Արցախից, սփյուռքից։
Հայաստան-Արցախ Երիտասարդական միությունը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ խորագրերով. -
«Հաղթանակն՝ իմ արխիվներում».

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ՝ պատերազմի մասնակիցներից հարազատներին ժառանգություն մնացած ստեղծագործություններ՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, լուսանկարներ, նամակներ և այլ գրական-փաստագրական նյութեր։

«Փոքրիկ Արցախը՝ Մեծ Հաղթանակի համար».
Մեծ Հայրենականի՝ ծագումով Արցախից մասնակիցների, հերոսների մասին փաստա-վավերագրական և գեղարվեստական նյութեր

«Հաղթանակն՝ իմ արխիվներում» և «Փոքրիկ Արցախը՝ Մեծ Հաղթանակի համար» խորագրերի ներքո կարող են գործեր ներկայացվել հետևյալ անվանակարգերում.

1.Լավագույն արձակ (պատմվածք, պատմվածքների ժողովածու, վիպակ, շարադրություն)
2.Լավագույն չափածո (բանաստեղծություն, բալլադ, պոեմ)
3.Լավագույն վավերագրություն (հոդված, հետազոտական աշխատանք, հիշատակարաններ, պատերազմական օրագրեր)
4.Լավագույն վիզուալ պատմություններ (լուսանկար, որին ուղեկցում է նկարագրություն կամ ռեպլիկ, ֆոտոշարք՝ նկարագրությամբ կամ ռեպլիկներով,
5. Լավագույն տեսանյութ՝ ցանկացած ժանրի)

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող 16-ից 35 տարեկան բոլոր երիտասարդները։
Գրավոր աշխատանքները պետք է լինեն երբևէ չհրապարակված, կամ հրապարակված 2025թ. ընթացքում։
Ներկայացված աշխատանքներում օգտագործված նյութերի հեղինակային իրավունքների պատասխանատվությունը կրում է աշխատանքը ներկայացնող մասնակիցը։

Բոլոր աշխատանքների փաթեթները պետք է պարունակի դիմողի տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, հասցե, հեռախոսահամար, էլ. հասցե, սոցիալական որևէ ցանցի անձնական էջի հղում (եթե կա)։

Գրավոր աշխատանքները պետք է ներկայացվեն pdf, և/կամ doc ֆորմատով, հեղինակի անվան նշումով։
Ֆոտոպատմությունները կարող են ներկայացվել կամ էլեկտրոնային ֆորմատով, կամ՝ վիդեոֆորմատի վերածած՝ որևէ հեշտ ընթեռնելի ֆորմատով։

Նույն հեշտ ընթեռնելի ֆորմատով պետք է ներկայացվեն նաև տեսանյութերը, իսկ մեծ ծավալի դեպքում կարող է ներկայացվել աշխատանքի հղումը՝ փակ դիտման համար յութուբում կամ նման այլ կայքում տեղադրված տարբերակով։

Խնդրում ենք դիմումը և նյութերն ուղարկել հետևյալ [email protected] էլ. հասցեով
Կամ https://www.facebook.com/profile.php?id=100077314543621
ֆեյսբուքյան էջին
https://www.instagram.com/hayastanarcaxhamahaykakanforum/...#
Ինստագրամյան էջին

Նյութերը կարող եք ներկայացնել նաև քաղաք Երևան, Արգիշտի 9 հասցեով՝ <<Հայաստան Արցախ>> համահայկական երիտասարդական միության գրասենյակ։
Մրցույթի հաղթողներին ընտրելու է հեղինակավոր ժյուրին՝
փակ քվեարկությամբ։

Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, կլինեն նաև խրախուսական պարգևներ։
Հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը։
Բոլորին մաղթում ենք հաջողություն։

Ծրագիրն իրականացվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը