Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 05-03-2025

Սպարապետի 66-ամյակը, օրհներգը փոխվեց, հայկական ԶՈւ-ն չի կրակել, պատերազմի զեկույցը չկա․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 5-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 66 տարեկան, եթե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ նրա կյանքը չընդհատվեր։ Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ պետական տարբեր պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր։ Եռաբլուրում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն առիթը բաց չի թողել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին թիրախավորելու համար՝ պնդելով՝ «նրանք ամեն ինչ պետք է անեին, որ գերի չընկեին»։ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ նշել է, որ Արցախը վերադարձնելու հնարավորություն տեսնում է․ «Ես տեսնում եմ Արցախը վերադարձնելու հնարավորություն։ Ասե՞մ, թե երբ եմ տեսնում, երբ խաղաղությունը ճիշտ պլանավորենք, երբ ազգովի միասնական լինենք, երբ վերադասին, պետություն, հայրենիք սիրենք, այն ժամանակ ամեն ինչ գալու է իր տեղը»,- ասաց Պողոսյանը։

Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ընդդիմադիր «Հայաստան խմբակցությունը» չմասնակցեց քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հայտարարեց, որ հետագայում հանդես են գալու նոր փոփոխությունների նախագծով։ Արդեն նախկին օրհներգի վերջին քառատողը դարձել է երկրորդ, և ապա երկրորդ և երրորդ քառատողերը, համապատասխանաբար, դարձել են երրորդ և չորրորդ:

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Թանդիլյանին հիվանդանոց ուղեկցեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նշենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն վարդանյանի եւ մյուս հայ պատանդների: Ավելի ուշ՝ Հերացի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Մանե Թանդիլյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ «Անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, այժմ գտնվում է մասնագետների հսկողության տակ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում»,- հայտնել են հիվանդանոցից։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանհաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։ ՊՆ-ից նաև հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
22:24 Պահեստազորի առաջիկա վարժական հավաքների ժամկետները հայտնի են
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
21:47 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզում գտնվող հրթիռային վառելիքի գործարանին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
23:31 Քարի լճի հարակից տարածքի աղտոտման մասին ահազանգերը կփոխանցվեն իրավասուներին․ ՇՄՆ
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է