Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:43 05-03-2025

Դու ես միշտ ասել՝ եթե նույնիսկ նվազագույն հնարավորություն կա, ապա պետք է պայքարել․ մի՛ զրկիր մեզ այդ հնարավորությունից

«Մատենա» միջազգային դպրոցի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ Ռուբեն,

Դիմում ենք քեզ հազարավոր քո հայրենակիցների անունից: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը:
Տեսնելով և հասկանալով, թե ինչպիսի ծայրահեղ անարդարություններն են քեզ ստիպել դիմել այդ քայլին, միաժամանակ ուզում ենք՝ տեղեկացա՛ծ լինես, որ դու արդեն արթնացրել ես շատերին, և դեռ պայքարի մեծ ուղի կա անցնելու. պետք է կռվել միասին:

Այդ պայքարում քո առողջական խնդիրները անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի և հայկական աշխարհի վրա, իսկ քո ամուր առողջությամբ դու շարունակում ես ոգեշնչել և միավորել բոլորիս՝ նույնիսկ Բաքվի բանտից:

Դու՛ ես միշտ ասել, որ եթե նույնիսկ նվազագույն հնարավորություն կա փրկության, ապա պետք է պայքարել, հակառակ դեպքում դա էլ չի լինի: Այս դեպքում մենք ոչ թե նվազագույն հնարավորություն ունենք, այլ հստակ անելիք, որով քո առաջնորդությամբ հասնելու ենք ցանկալի նպատակին:

Խնդրում ենք՝ մի՛ զրկիր մեզ այդ հնարավորությունից, և մենք կանենք անհնարինը՝ հանուն Հայաստանի և ամբողջ հայկական աշխարհի»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում