Ներքին 1 տարի առաջ - 11:54 04-03-2025

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը ներկայացրել է՝ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերն X-ի իր էջում կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ ավելի ակտիվ ներգրավվել Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործում և ներկայացրել, թե ինչ կարող է անել Փաշինյանը

Բանտարկյալների ազատ արձակումը հայտարարել որպես առաջնահերթություն, հրավիրել ասուլիս, հոդված գրել առաջատար հրատարակություններում։

Հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ, ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին խնդրել դիտորդներ ուղարկել «դատավարություններին» մասնակցելու համար։

Բաքվում դեսպանատներ ունեցող դաշնակից երկրներին կոչ անել՝ ուղարկել իրենց ներկայացուցիչներին «դատավարություններին» և խնդրել Բաքվին՝ թույլ տալ հայ դիտորդների մասնակցությունը։

Բանագնաց ուղարկել Բաքու՝ բանակցությունների հումանիտար խողովակ հաստատելու համար։

Կապ հաստատել ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների հետ։

Շարունակել հարցի քննությունը Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄՔԴ դատախազին խնդրել հետաքննություն սկսել Լեռնային Ղարաբաղից Հայաստան 120,000 հայերի արտաքսման գործով։

Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին` խնդրելով օգնել ազատ արձակել բանտարկյալներին»:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները