Ներքին 1 տարի առաջ - 22:43 03-03-2025

Հայ դեսպանը՝ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի փոխնախագահ

Մարտի 3-ին մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

Նստաշրջանի ընթացքում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման սկզբունքներին, միջազգային կոնվենցիաներով ստանձնած հանձնառություններին, ներկայացրել ՀԱԷԿ անվտանգ շահագործման ապահովման ուղղությամբ շարունակվող աշխատանքները, ԱԷՄԳ և գործընկեր պետությունների հետ համատեղ միջոցառումները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները ԱԷՄԳ միջուկային անվտանգության 2026-2029թթ ծրագրի և Գործակալության մանդատի ներքո գտնվող այլ հարցերի վերաբերյալ։

Կառավարիչների խորհուրդը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քաղաքականության մշակման և կառավարման երկու մարմիններից մեկն է՝ անդամ պետությունների տարեկան գլխավոր համաժողովի հետ միասին։ Հայաստանի Հանրապետությունը 35 երկրներից բաղկացած Կառավարիչների խորհրդի անդամ էր ընտրվել 2023թ․ սեպտեմբերի 28-ին կայացած ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 67-րդ նստաշրջանում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին