Ներքին 1 տարի առաջ - 17:25 03-03-2025

ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի քվեարկությունը հետաձգվել է

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ 60 հազար քաղաքացու ստորագրություն:

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է անհրաժեշտ ստորագրությունները Հայաստանի 44 խոշորացված համայնքներից եւ Երեւանի վարչական շրջաններից:

Ստորագրությունները ստուգվել են ԿԸՀ-ի կողմից. դրանք վավերական են եղել:

Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ օրինագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ:

Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել