Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտմկանի ինֆարկտ է ստացել։ Այս մասին
NEWS.am–ին հայտնեց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ հայտնեցին, որ սրտմկանի ինֆարկտ է ստացել»,–ասաց Ասլանյանը։
Փաստաբանը նշեց, որ օրեր առաջ էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի հերթական վիրատահությունը տարել ու այսօր չէր կարողացել ներկայանալ նիստին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում