ՀՖՖ-ի կեղտոտ գործելաոճը․ երկրպագուների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել
copy image url

ՀՖՖ-ի կեղտոտ գործելաոճը․ երկրպագուների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել

Սպորտ 3 ամիս առաջ - 21:25 02-03-2025
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է անտեսել երկրպագուների բողոքը։ Fastex Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և խաղաղ ակցիա իրականացրել, ինչպես նաև տրիբունաներում ճայթուկներ վառել՝ պահանջելով ՀՖՖ գործող ղեկավարության հրաժարականը։

Երկրպագուների նկատմամբ բիրտ և անհամաչափ ուժ է կիրառվել։ 9 հոգի ձերբակալվել է և ըստ շրջանառվող լուրերի՝ նրանց նկատմամբ քրեական գործեր են պատրաստվում։

Մի բան ակնհայտ է, ՀՖՖ-ն ցայտնոտի մեջ է, սակայն ընտրել է հնարավորներից ամենակեղտոտ ճանապարհը։

Մարզադաշտի տարածքում ոստիկանների հետ փորձել է բանակցել նաև Հայաստանի ագային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, սակայն ապարդյուն։