Ներքին 1 տարի առաջ - 21:34 01-03-2025

Երևանում կինը փորձել է «SAS» սուպերմարկետում գործող փոխանակման կետում իրացնել կեղծ 100 դոլարանոցներ․ նա ձերբակալվել է. shamshyan.com

Փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի 85 հասցեում գտնվող «SAS» սուպերմարկետում գործող փոխանակման կետում կատարվում է գործարք, իսկ գումարի մի մասը կեղծ է:

Արդեն տեղում փոխանակման կետի աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Ա․-ն հայտնել է, որ իր հաճախորդ, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Անահիտ Կ․-ն մոտեցել է նշված հասցեում գտնվող իրենց մասնաճյուղ և փորձել փոխանակել 7 հազար 900 դոլար, որը ստուգելու ընթացքում պարզվել է, որ թվով 9 հատ 100 դոլարը կեղծ է:

Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից Անահիտ Կ․-ն կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Անահիտ Կ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ