Ներքին 1 տարի առաջ - 22:47 01-03-2025

Եվրոպական միությունում միասնական որոշում կա ուժեղացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ԵՄ դեսպան

Եվրոպական միությունում միասնական որոշում կա ուժեղացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե Եվրամիություն–Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերություններում փոփոխությունները ինչպես կանդրադառնան ԵՄ–Հայաստան հարաբերությունների վրա։

«Կոնսեսուսը կա եւ դրան հետեւում են մեր բոլոր անդամ երկրները։ Մասնավոր հատվածը նույնպես հետեւում է դրան։ Այնպես որ, մենք կշարունակենք ուժեղացնել մեր հարաբերությունները, խորացնել դրանք եւ ես կարծում եմ՝ Հայաստանի կառավարության կողմից նույնպես մեծ կամք կա։ Ավելի մեծ կամք կա Հայաստանի ժողովրդի կողմից՝ շարունակելու աշխատանքը»,– ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ Հայաստան–Եվրամիություն հարաբերությունները ավելի մոտ չեն եղել, քան հիմա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո