Մամուլ 1 տարի առաջ - 08:01 01-03-2025

Նոր ճակատ է ձևավորվում. Աջապահյանն էլ հոգևոր խորհրդատուն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հասարակական-քաղաքական նոր միավոր է ձեւավորվում․ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կիրակի օրը Համահայկական ազգային միասնության խորհուրդ են հիմնադրում` ըստ Ալբերտ Բազեյանի, անվտանգային ռիսկերին դիմակայելու, պետականությունը փրկելու, պահպանելու շուրջ ջանքերի համախմբման համար․ «Այն լինելու է գործող «թրքահաճո իշխանությունների այլընտրանքը»։

Խորհրդում ընդգրկվելու են տարբեր հասարակական-քաղաքական ուժեր, հայրենակցական միություններ, անհատներ։ Հիմնարկեքին ներկա կլինեն նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն», Սարգիս Ավետիսյանի «Համերաշխություն», Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ», Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան», Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները։ Համաժողովը կընտրի ղեկավար մարմին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսը խորհրդի հոգեւոր խորհրդականն է, սակայն համաժողովին ներկա չի լինի։ «Ես զանգել-խոսել եմ տիար Աջապահյանի հետ, կիրակի օրը Աշոցքում ինքը եկեղեցական արարողության է ներկա գտնվելու ու ֆիզիկապես չի կարող ներկա գտնվել, սակայն համագործակցությունը շարունակվելու է, եւ ինքն իր դերակատարումն ունի՝ որպես հոգեւոր խորհրդական, ինքն իր տեղում է, մենք` մեր տեղում, ինքը քաղաքական գործիչ չէ եւ քաղաքականությամբ չի զբաղվում»,- ասաց Բազեյանը։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել