Ներքին 1 տարի առաջ - 22:56 28-02-2025

Շնորհիվ սիրիահայերի աննկուն կամքի՝ Սիրիայում հայ ժողովուրդը կարողացավ պայքարել դժվարության դեմ. Արամ Ա.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ կաթողիկոսին են հյուրընկալվել Բերիո Հակոց թեմի միաբան հայրերը․

«Ուրբաթ, 28 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Բերիոյ Հայոց Թեմի միաբան հայրերը, գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեանի, ստանալու համար Նորին Սրբութեան հայրական օրհնութունը։

Առաջնորդ սրբազան հայրը Վեհափառ Հայրապետին պարզեց Բերիոյ թեմին մէջ ծառայող հոգեւորականներուն եւ ի մասնաւորի միաբան հայրերուն կարեւոր ու դրական ներդրումը գաղութի եկեղեցական ու ազգային կեանքին մէջ։ Ան նաեւ ընդհանուր գիծերով ներկայացուց Ազգային Առաջնորդարանի աշխատանքները, որոնք կը նպատակադրեն մեր ժողովուրդի բարգաւաճման ու համայնքային կեանքի առաւել կանոնաւորման։

Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ լսելէ ետք Բերիոյ թեմին մէջ իրականացուող աշխատանքներուն մասին՝ նշեց, որ Սուրիոյ մեր թեմը ե՛ւ պատմական, ե՛ւ եկեղեցական, ե՛ւ պահանջատիրական խորհրդանիշ է եղած եւ է հայ ժողովուրդի կեանքին մէջ։

Սուրիոյ համայնքը Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան մէջ եզակի դերակատարութիւն ու նշանակութիւն ունեցող գաղութ է. ուստի, այս գիտակցութեամբ ու պատասխանատուութեամբ հարկ է մօտենալ այս թեմին։ Հայրապետը նաեւ յիշեց, որ անցնող շուրջ 14 տարիները Սուրիոյ մեր ժողովուրդին համար ծանր ու տագնապալի տարիներ եղան, սակայն շնորհիւ սուրիահայութեան աննկուն կամքին եւ ամուր կապուածութեան սուրիական հարազատ հողին, ան կրցաւ տոկալ ու պայքարիլ ամէն տեսակ դժուարութեան եւ պահել ու պահպանել իր եկեղեցական, միութենական ու մշակութային կեդրոններն ու արժէքները։

Ան նաեւ յոյս յայտնեց, որ յառաջիկայ շրջանը Սուրիոյ ժողովուրդին եւ մեր համայնքին համար ըլլայ դէպի վերականգնում ու վերակազմակերպում ընթացող շրջան մը։ Այս առիթով Նորին Սուրբ Օծութիւնը իր ուրախութիւնը յայտնեց ի տես մեր միաբան ու թեմէն ներս ծառայող քահանայ հայրերուն նուիրուածութեան ու իրենց ժողովուրդին նկատմամբ անոնց ունեցած նախանձախնդրութեան։

Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետը իր օրհնութիւնը տուաւ առաջնորդ սրբազան հօր ու միաբաններուն եւ արդիւնաբեր ծառայութիւն մաղթեց անոնց»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց