Զելենսկու, Թրամփի և Վենսի թեժ բանավեճը. հայերեն
copy image url

Զելենսկու, Թրամփի և Վենսի թեժ բանավեճը. հայերեն

Արտաքին 1 ամիս առաջ - 23:01 28-02-2025
Oragir.News-ը ներկայացնում է Զելենսկու, Թրամփի և Վենսի թեժ բանավեճի հայերեն թարգմանությունը:

Վենս․ «Եթե Դուք հոկտեմբերին գնացել եք Փենսիլվանիա և քարոզարշավ արել հակառակ կողմի համար, ապա գոնե մի քանի շնորհակալական խոսք ասեք ԱՄՆ-ին և նախագահին, ով փորձում է փրկել ձեր երկիրը»։

Զելենսկի․ «Խնդրում եմ, Դուք մտածում եք, որ եթե շատ բարձր խոսեք պատերազմի մասին...»

Թրամփ․ «Նա չի խոսում բարձր։ Նա չի խոսում բարձր։ Ձեր երկիրը մեծ խնդիրների մեջ է։ Ոչ, ոչ (ընդհատում է Զելենսկուն)։ Դուք շատ խոսեցիք։ Ձեր երկիրը մեծ խնդիրների մեջ է։ Ես գիտեմ։ Դուք այս պատերազմում չեք հաղթում։ Բայց Դուք մի «գժված» լավ հնարավորություն ունեք դրանից պատվով դուրս գալու՝ մեր շնորհիվ»։

Զելենսկի․ «Պարոն նախագահ, մենք մեր երկրում ենք մնում, մենք ուժեղ ենք մնում։ Պատերազմի սկզբից մենք միայնակ ենք եղել։ Եվ մենք շնորհակալ ենք։ Ես այս աշխատասենյակում ասել եմ շնորհակալություն»։

Թրամփ․ «Դուք միայնակ չեք եղել։ Մենք Ձեզ տվեցինք, այս հիմար նախագահը (Բայդենը), 350 միլիարդ դոլար (Զելենսկին փորձում է ընդհատել)։ Մենք Ձեզ տվեցինք ռազմական տեխնիկա։ Ձեր մարդիկ քաջ են, բայց նրանք օգտագործում են մեր ռազմական տեխնիկան։ Եթե Դուք չունենայիք մեր ռազմական տեխնիկան, եթե չունենայիք մեր ռազմական տեխնիկան, այս պատերազմը կավարտվեր երկու շաբաթում։ Երեք օրում»։

Զելենսկի․ «Ես սա լսել եմ Պուտինից։ Երեք օրում։ Երկու շաբաթում։ Իհարկե, այո»։

Թրամփ․ «Այսպես գործարքներ կնքելը շատ դժվար կլինի։ Ուղղակի ասեք՝ շնորհակալ եմ»։

Զելենսկի․ «Ես շատ անգամ շնորհակալություն եմ հայտնել ամերիկացի ժողովրդին»։

Վենս․ «Ընդունեք, որ տարաձայնություններ կան, և եկեք լուծենք դրանք իրավական ճանապարհով, ոչ թե փորձենք ամերիկյան մեդիայի միջոցով ճնշում գործադրել, երբ Դուք սխալ եք։ Մենք գիտենք, որ Դուք սխալ եք»։

Թրամփ․ «Բայց գիտե՞ք ինչ, կարծում եմ, որ ամերիկյան ժողովրդի համար կարևոր է տեսնել, թե ինչ է կատարվում։ Ես սա շատ կարևոր եմ համարում։ Այդ պատճառով այսքան երկար խոսեցի։ Դուք պետք է երախտապարտ լինեք։ Դուք ոչ մի հաղթաթուղթ չունեք։ Դուք փակուղում եք։ Ձեր մարդիկ մահանում են։ Ձեր զորքերը սպառվում են։ Եվ հետո Դուք մեզ ասում եք․ «Ես չեմ ուզում հրադադար։ Ես չեմ ուզում հրադադար։ Ես ուզում եմ շարունակել»։ Լսեք, եթե Դուք հիմա կարողանաք հասնել հրադադարի, ես ասում եմ՝ վերցրեք այն, որպեսզի գոնե գնդակները դադարեն թռչել, և ձեր մարդիկ դադարեն կռվել։ Դուք ասում եք, որ չե՞ք ուզում հրադադար։ Ես ուզում եմ հրադադար։ Որովհետև դուք ավելի արագ կստանաք հրադադար, քան (անհասկանալի խոսքեր)»։

Զելենսկի․ «Հարցրեք մեր ժողովրդին այդ մասին…»

Թրամփ․ «Դա իմ օրոք չի եղել։ Դա եղել է Բայդենի օրոք, ով խելացի մարդ չէ։ Դա եղել է Օբամայի հետ։ Ներողություն։ Դա եղել է Օբամայի հետ, ով ձեզ տվեց միայն ծածկոցներ, իսկ ես ձեզ տվեցի «Ջավելիններ»։ Ես ձեզ տվեցի «Ջավելիններ», որպեսզի ոչնչացնեք բոլոր այդ տանկերը։ Օբաման ձեզ տվեց ծածկոցներ։ Կարելի է այսպես ասել․ «Օբաման ձեզ տվեց ծածկոցներ, իսկ Թրամփը տվեց «Ջավելիններ»։ Դուք պետք է ավելի երախտապարտ լինեք։ Որովհետև, թող ասեմ Ձեզ, Դուք չունեք հաղթաթղթեր։ Մեզ հետ Դուք դեռ ինչ-որ բան ունեք։ Բայց առանց մեզ Դուք ընդհանրապես ոչինչ չունեք»։

Ամենից շատ դիտված