Ներքին 1 տարի առաջ - 21:39 28-02-2025

Երիտասարդները պետք է առավել ներգրավված լինեն ազգային կյանքին. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը հյուրընկալել է Խորեն Ա․ կեդրոնի նորակազմ հանձնախումբին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

«Ստանձնելէ ետք Կաթողիկոսարանի Խորէն Ա. Կեդրոնի ծրագիրներու զարգացման պարտականութիւնը, անոր նորակազմ յանձնախումբը, գլխաւորութեամբ կեդրոնի տնօրէն Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի, Ուրբաթ, 21 Փետրուար 2025-ին, այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին՝ ստանալու անոր օրհնութիւնը։
Հանդիպման ընթացքին յանձնախումբը իր երախտագիտութիւնը յայտնեց Վեհափառ Հայրապետին՝ նման առաքելութիւն մը իրեն վստահելուն համար, եւ ներկայացուց յառաջիկայ տարուան աշխատանքային ծրագիրը, որ կ՚ընդգրկէ դաստիարակչական եւ հմտութիւններու զարգացման զանազան ծրագիրներ՝ ամէն տարիքի համար։ Յանձնախումբի աշխատանքներու ծիրին մէջ կ՚իյնայ նաեւ կեդրոնին մէջ գործող վարչութիւններուն գործունէութիւններու եւ շրջանի բնակիչներու յատուկ ծրագիրներու համադրումը։

Վեհափառ Հայրապետը ջերմօրէն ողջունելով նորաստեղծ յանձնախումբը եւ լսելէ ետք անոր ծրագիրները, գնահատեց անդամներուն պատրաստակամութիւնն ու նուիրուածութիւնը՝ դիտել տալով նման կեդրոնի մը դերակատարութեան կարեւորութիւնը մեր ժողովուրդի կեանքին մէջ։ Ապա, ան հակիրճ կերպով անդրադարձաւ Խորէն Ա. Կեդրոնի պատմականին եւ յիշեց, որ ան նախապէս հայկական վարժարան եղած է, սակայն այսօր, պայմաններու բերումով, վերածուած է կեդրոնի մը, որ կը միտի երիտասարդութիւնը առաւել եւս ներգրաւելու մեր ազգային կեանքին մէջ։

Վեհափառ Հայրապետին եւ յանձնախումբին զրոյցը կեդրոնացաւ գաղութի երիտասարդներու կարիքներուն վրայ՝ մարդուժի պատրաստութեան եւ աւանդութիւններու վերականգման աշխատանքներու լոյսին տակ։ Նորին Սրբութիւնը այս երկու մտահոգութիւններուն յատուկ կերպով անդրադարձած էր վերջին երկու տարիներու իր հայրապետական հռչակագիրներուն մէջ։

Նշենք, որ յանձնախումբի անդամներն են՝
- Ժանին Դանիէլեան Մարգարեան (ատենապետ),
- Փոլ Տօնիկեան (ատենադպիր եւ գանձապահ),
- Մարիա Ադամեան Աւետիսեան (հաշուապահ),
- Շանթ Ստեփան (դաստիարակչական ծրագիրներու համադրող) եւ
- Աստղիկ Ճանպուլեան Գանտահարեան (խորհրդատու)»։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
22:00 Գյուղացուն մարդու տեղ չեն դնում, որովհետև պետությունն իրենցը չեն համարում