Ադրբեջանական նոր պայմաններ են ի հայտ եկել, ՀՖՖ–ում դատվում են, «Շիշ բռնողի» օրինագիծը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ավարտական փուլին է հասել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունների հարցում։

Մանվել Գրիգորյանին հանիրավի մեղադրող դատախազը այսօր որոշում կկայացնի դատարանում. Գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կավարտվի ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով քննությունը եւ, ըստ էության, դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։

Օրաթերթը նաև տեղեկություններ ունի, որ Ֆուտբոլի ֆեդերացիայում քրեական գործ է հարուցվել, և կա բերման ենթարկված անձ։ ՀՀ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ անձը կապ ունի ֆուտբոլային դաշտերի սպասարկման հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում դատաիրավական համակարգում լուրջ փոփոխություններ իրականացնել:

Օրաթերթը նաև գրում է․ Երեկ ՔՊ-ականների հետ փակ հանդիպմանը Փաշինյանը խոսել է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից։ Փաշինյանը վստահեցրել է, որ այս պահին էսկալացիաների վտանգ չկա։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Պաշտոնական Երեւանը երեկ հայտարարեց, որ ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին եւս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը եւ նոր սահմանադրության ընդունումը։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Տեւական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված։ Պատգամավորը համառել է, սակայն ի վերջո ընդունել է խաղի կանոնները, որոնք Փաշինյանն է թելադրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը