Ներքին 1 տարի առաջ - 10:24 27-02-2025

Հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի հարցով Գագիկ Ծառուկյանն անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին. Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է.

«Քանի որ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատ արձակման և Հայաստան տեղափոխման թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում և անգամ հասցրել է դառնալ բազմաթիվ իրական ու անիրական վերլուծությունների առիթ, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հարկ եմ համարում մի շարք հստակեցումներ անել.

1. Սա, առաջին հերթին, չափազանց բարդ իրավիճակում հայտնված հայ մարդուն օգնելու պատմություն է։

2. Իրավիճակն իսկապես պարունակում էր մեծ ռիսկեր, և դա ոչ միայն Բելլայի անհատական կյանքի հարցն էր, այլև՝ ազգային արժանապատվության խնդիր։

3. Գագիկ Ծառուկյանը գործադրել է բոլոր ջանքերը և անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին։ Հստակ է, որ այս հարցը չէր լուծվի, եթե չլիներ Բելառուսի նախագահի բարի կամքը։

4. Այս պատմությունը ցույց է տալիս, որ սխալ է այն պատկերացումը, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Սա, ըստ պարոն Ծառուկյանի, թեև մասնավոր, բայց լավ օրինակ է՝ հասկանալու, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում մենք կարող ենք շատ լավ հարաբերություններ ունենալ թե´ Բելառուսի, թե Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ արաբական աշխարհի և թե, մեծ հաշվով, բոլորի հետ։ Եվ չի կարելի հայ ժողովրդին բաժանել արևմտամետների, ռուսամետների. դա կեղծ արհեստական բաժանում է։

5. Մենք կոչ ենք անում նաև չտրվել զգացմունքայնությանը, լինել առավելագույնս զուսպ, հիշել, որ մենք Բաքվում ունենք գերեվարված հայորդիներ։ Մեր ընկալմամբ՝ այս պատմությունը մեր մասին է, ոչ թե՝ Ադրբեջանի։Սա հայերի՝ աշխարհի տարբեր անկյուններում իրար օգնելու, միմյանց դժվարությունները կիսելու, միմյանց ցավը հասկանալու, իրար ձեռք մեկնելու մասին է, մեր միասնականության մասին է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում