Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 09:30 26-02-2025

Բլոգերի վերադարձը ի՞նչ հարց ա, որ Հ1-ն էլ լուսաբաներ․ հարցում

Բելառուսում ապրող բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան։ Ինչպես երեկ հայտնել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, Գագիկ Ծառուկյանը, ով մինչ այս օգնել էր Բելլային կարգավորել իրավական հարցերը, նրան հրավիրել է Հայաստան։

Նշենք, որ Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն՝ հավելով, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։

Գագիկ Ծառուկյանը կարողացել էր կարգավորել խնդիրը։ Իվետա Տոնոյանը հրապարակում էր արել, նշելով, որ Ծառուկյանը կարողացել էր հնարավոր բոլոր լծակներն օգտագործելով, օգնել Բելլային։

Ուշագրավ է, որ Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել այս իրադարձությունը։

Ենթադրելի է, որ մեծ և դրական արձագանքի արժանացած իրադարձությունը չի լուսաբանվել Հ1-ի կողմից, քանզի այն դեմ է հեռուստատեսության քաղաքական հայացքներին։

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ ձեզ ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի վերադարձը Հայաստան»։

Հարցվածներից մի քանիսը նշեցին, որ Հանրային հեռուստաընկերություն չեն դիտում, ուստի կարծիք հայտնել չեն կարող։
«Այդ ի՞նչ հարց ա, որ Հ1-ն էլ մեկնաբաներ։ Հ1-ը մեկնաբանում է այն, ինչ իրեն է կարևոր»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Հանրային հեռուստաընկերություն չի նայում, բայց կատարվածի առիթով շատ ուրախ է։
«Շատ գոհ ենք, շատ լավ քայլ է արել Ծառուկյանը»,- ասաց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ