Գյումրի համայնքում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա. ՆԳՆ պարզաբանումը
copy image url

Գյումրի համայնքում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա. ՆԳՆ պարզաբանումը

Ներքին 4 ամիս առաջ - 17:03 25-02-2025
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների շուրջ ընտրողների քանակի վերաբերյալ մեդիա դաշտում ծավալվող քննարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրացուցակները կազմվում են մի քանի չափանիշներով: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես․

– Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

– իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`

1) մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

2) մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված,

3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):

Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Հետևաբար, ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները տարբեր չափորոշիչներով են հաշվվում և համեմատելի չեն։

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ին կայանալիք համամասնության ընթացակարգով անցկացվող արտահերթ ընտրությունների ընտրելու իրավունք ունեն 112160 անձ, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած 921 անձ, ինչպես նաև 2206 օտարերկրա պետության քաղաքացի, ովքեր մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում Գյումրի համայնքում։

Ըստ նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ ընտրողների նախնական ցուցակը, ըստ ընտրական տեղամասերի, ներբեռնելու հնարավորությամբ ՆԳՆ կայքում կտեղադրվի քվեարկությունից 20 օր առաջ՝ մարտի 10-ին, իսկ վերջնական ցուցակը կհրապարակվի քվեարկության օրվանից 7 օր առաջ՝ մարտի 23-ին։

Միևնույն ժամանակ, վերջին օրերին մեդիա տիրույթում շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող անհիմն տեղեկություններ առ այն, որ ընտրությունների նախաշեմին «հատուկ մարդկանց խմբեր են բերվում ու ժամանակավորապես հաշվառվում Գյումրիում՝ ստանալով ընտրելու իրավունք»։

Գյումրի համայնքում նոր հաշվառումները չեն կարող ազդել ընտրական իրավունքի վրա այն պարզ պատճառով, որ, ինչպես վերևում նկարագրված է, ՏԻՄ ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին ընտրելու իրավունք ձեռք է բերում Բնակչության պետական ռեգիստրում Գյումրի համայնքում 6 ամսվա հաշվառում, իսկ օտարերկրացին՝ մեկ տարվա հաշվառում ունենալու պարագայում միայն։

Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց։

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ