Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում:
Վահագնը եզրափակչում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդ տեղն է զբաղեցրել:
Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), ինչպես նաև Արթուր Դավթյանը (հենացատկ):